°•♫ ✿Mary✿ ♫•°

There are many things in life that will catch your eye. But only a few will catch your heart....

Previous Entry Share Next Entry
Սիրտդ վանդակում կմնա,դու էլ` տանը
Mary&Co
maryc0
Ահա  և  հերթական խնջույքը, որին մասնակցելու համար ողջ էությունս բառից բուն իմաստով քարշ եմ տվել նշանակված վայր և ամեն կերպ փորձում եմ զսպել ներսս տակնուվևա անող գազազած մարդուկին, որ շարունակ բղավում է. <<Ո՛չ,ո՛չ,նորի՞ց,ո՛չ,ո՛չ դու...>>, ու փորձում եմ համոզել վերջինիս, որ չխանգարի իմ` այդքան ջանքերից հետո դեմքիս ամենակեղծ ժպիտներից մեկը կերտելուն:
Ես չեմ սիրում աղմկոտ խնջույքներ, ցածրորակ ու անճաշակ երաժշտությամբ ողողված դահլիճներ, անհասկանալի ու տարօրինակ ճիչեր ու բղավոցներ,<<հայկական  կլկլոցի>>  ներքո արաբական պարի շարժումներն անհաջող վերարտադրող <<տոնածանռներ>>, նախնադարից ժառանգած` մսի և  ընդհանրապես ուտելիքի <<պաշտամունք>> :
Չե՛մ սիրում, չե՛մ սիրում,չե՛մ սիրում...
Հայկական հարսանիք. տարատեսակ, մեկը մյուսի հետ կապ չունեցող ուտելիքների առատությունից <<պայթող>> սեղաններ, նույն տրամաբանությամբ զարդարված  պարանոցներ, ականջներ,թևեր ու մատներ: Հատուկենտ, չգիտեմ որտեղից ու ոնց ճարված հագուստ, անկուշտ, անընդհատ փնտրտուքից ու կուրիոզից դուրս պրծած աչքեր...
Ահա և հնչում է ինձ համար այդքան դառը ու անտանելի ` <<խորովածը շատ լավ բան է >> ցանկացած իրեն հարգող խնջույքի սաունդտրեկը, ու ես` թշվառս, փորձում եմ մխիթարվել, անընդհատ մտածելով. <<կես ժամ էլ դիմանամ, ևս կես ժամ ու վերջ>>...
Անցան ժամեր...երեք կամ չորս,չգիտեմ...
Դահլիճում ամեն ինչ նույնն է` մարդիկ, իրերը...բայց ամեն ինչ ուրիշ է արդեն. կողքիս նստած <<տոնածառը>>, որ մինչև բուն խնջույքի սկսվելը գլուխս տանում էր իր` <<մազերս հո չե՞ն քանդվել>>, <<make-up-ս  նորմալա՞,հո չի՞ մաքրվել>>(նման make-up մաքրելու համար կարծում եմ հրշեջների մի խումբն անգամ անզոր կլիներ),<<տես լույսի  տակ թևերիս վրայի փայլիկները երևո՞ւմ են>> և այլ անմիտ հարցերով, արդեն թվում է` չի էլ  մտածում ոչ մեկի, ոչ մյուսի, ոչ էլ երրորդի մասին. եկել է <<տռճիկ  տալու>>  ժամը: Ափսեները, որ ժամեր առաջ ափեափ  լցված էին` հիմա արդեն թեթևացած շունչ են քաշում, բոլորն արդեն անտարբեր են` կիսաքնած, կիսապառկած, մեկը մյուսի շալակը թռած,շշմած...:Իսկ քիչ թէ շատ առույգ մնացածները` շշմածների, առանց այդ էլ <<տարած>> գլուխն են տանում:
Իսկ ես, անընդմեջ չափազանց կարևոր զանգեր ստանալու պատրվակով դուրսուներս անելով հասցրել էի գրավել Վահեի` կողքի սեղանի շուրջ նստած, անցուդարցի ու ընդհանրապես ողջ  իրողության հանդեպ անտարբեր այդ երիտասարդի ուշադրությունը, որ ողջ  ընթացքում միայն ծխախոտի ծխի ամպիկներն  էր  բաց  թողնում  դահլիճի` առանց այդ էլ տարատեսակ <<ամպիկներով>>  հարուստ օդի մեջ:
Ու արդեն կես ժամ է, ինչ երկուսս էլ պատշգամբում կանգնած թեժ  խոսակցություն ենք վարում` հազար տարվա ծանոթների պես. մեծ մասամբ քննադատում ենք` այսինչի այնինչը, այնինչի այսինչը...
Չեմ էլ  հիշում, թե ինչի մասին խոսք գնաց, երբ ես կտրուկ ասացի.
- Չ՛է, սիրահարվելն ինձ համար չէ, ես չեմ սիրահարվի,- ապա ծաղրելով ավելացրի,- մանավանդ այսքանից հետո:
Դահլիճն արդեն կամաց-կամաց  ազատվում էր գինովցած հարսանքավորների ներկայությունից: Ծամծմված ու հազիվ հասկանալի հրաժեշտի խոսքերը  մեկի  ականջից մյուսն էին թռչում:
Աչքերով երկար փնտրեցի  Վահեին, որ հրաժեշտ տամ. այդպես էլ չգտնելով մոտեցա մեքենային ու թիկունքիցս  լսեցի.
- Նման  հայտարարություններ անելուց առաջ զգու՛յշ եղիր, թե չէ  այդպես սիրտդ վանդակում կմնա,դու էլ տանը:
Ժպտացի ու նստեցի մեքենան: Տուն հասնելուց ու հայելու մեջ նայելուց հետո միայն հասկացա, որ այդ ժպիտը` օրվա ամենաանկեղծ ու իրական ժպիտը  այդ  ողջ  ընթացքում  ուղեկցել է ինձ...

  • 1
Love you my friend. You have a very interesting journal. :))))))))))))

  • 1
?

Log in