°•♫ ✿Mary✿ ♫•°

There are many things in life that will catch your eye. But only a few will catch your heart....

Previous Entry Share Next Entry
Չհանձնվե՛ս...
Mary&Co
maryc0
Ոչ միշտ են կյանքում իրերն ու իրադարձություններն ունենում մեզ համար ցանկալի դասավորվածություն: Երբեմն առավոտյան աչքերդ բացում ու հասկանում ես, որ որքան էլ անզոր ես որոշ հարցերում,միևնույն է պետք է գործես` ինչ-որ մի բան փոխելու համար:          
 Այս կյանքում  մեզ հեշտ է տրվում միայն մեր  անունը. չհաշված իհարկե որոշ բացառիկ դեպքեր, դրանից հետո կյանքն արդեն դառնում է մարտահրավեր, որը պատվով ընդունելն ու հաղթահարելը իմաստավորում է մարդկային գոյությունը:
Այսօր ես ուրախ եմ, որոշ երազանքներ պոկվել են երկնքից ու դարձել անցյալի ձեռքբերում, ես ունեմ  ամեն ինչ. ինքնամոռաց վայելելով գլխապտույտ առաջացնող հաջողությունները` միշտ էլ հիշում ենք սթափվելու մասին, սթափվելու և ընդունելու, որ կգա ժամանակը վճարելու այն ամենի համար` ինչ ունենք այսօր:
Իսկ վճարել երբեմն ստիպված ենք լինում չափազանց թանկ գնով:
Ահա և կյանքը, ահա և կյանքի օրինաչափությունը. փոխել այն անհնար է, պետք է  պարզապես հիշել ու չանտեսել խաղի կանոնները, որոնք պարզ են հենց իրենց բարդության մեջ:
Երբեք չհանձնվել, միշտ շարժվել առաջ, փնտրել ելքեր` ահա յուրաքանչյուրիս ընտրությունը, որովհետև ամենևին էլ էական չէ իրավիճակի բարդությունը, հարցի ծանրությունը...էական է միայն մեր` բանական էակներիս տրամադրվածությունը:
Չանել ոչինչ` կնշանակի նահանջել, շարժվել առաջ` կնշանակի ապրել,ապրել ու էլի ապրել:
Ու ահա հիմա, իմ մեջ արթնացող երկրորդ Եսը` հույսի նոր շող` թափանցիկ մի էություն,գալիս է օգնության դժվար պահին` ինձ ու քեզ կոչ անելով` չհանձնվե՛ս...

?

Log in

No account? Create an account