°•♫ ✿Mary✿ ♫•°

There are many things in life that will catch your eye. But only a few will catch your heart....

հավատալ է պետք...
Mary&Co
maryc0
Եվ այսպես`ես նկարիչ եմ:Ես ունեմ երազանքներ,ունեմ ներշնչման աղբյուր,ունեմ մտքեր ու գաղափարներ,որ շարունակ պտույտներ տալով գլխումս,սպասում են իրենց իրագործմանը:Ունեմ հարուստ գունապնակ ձեռքիս տակ ու ճերմակ անէություն աչքերիս առաջ:Րոպեներ անց դիմացս կնայեմ ու կգտնեմ երևակայությանս ու բազմագույն մտքերիս հայելին:lavizm-st-5503
Ահա վարդագույնով,դեղինով ու զմրուխտով տեղում է երազանքի անձրևը,իսկ ներքևում` թավ կանաչ սավանի միջից ծիլեր են տալիս իրականացման հույսերը: Գունագեղ անձրևի վարագույրից այն կողմ ժպիտ է ճառագում դեղինով շրջանակված լավատեսություն արևը:Մեղմ ու անվարան սահում եմ գույների միջով. այստեղ համոզված եմ` ինչ էլ անեմ`ստացվելու է,ինչ էլ ուզեմ` ստանալու եմ: Օդը ափեափ լցված է արծաթե մանրիկ փշուրներով,որ փաթաթվելով ցանկացած մտահղացման ու գաղափարի`խթանում են դրանց փայլուն իրականացմանը: Ափիս մեջ եմ հավաքում մի բուռ ամենադրական ու ջերմ լիցքերն ու փչում: Թող թռչեն ու հասնեն բոլոր նրանց հոգիներին` ովքեր ունեն նարնջագույն ջերմության, կարմիր սիրո , ճերմակ անհոգության ու վարդագույն երազների կարիքը: Թող քամու թևով հասնեն բոլոր բոլորին, թող ապացուցեն, որ կյանքը հեքիաթ է,որին պարզապես հավատալ է պետք:

РОМАШКА
Mary&Co
maryc0
"Любит - не любит?" Рвешь ромашку...Листок за листком все сильнее сердечко бьется в искушении. Еще пары "Да"  и "Нет" и настанет ОН - момент истины.4ddaef30d6ac6
- "Постой! Подажди! Дай замолвить словечко последнему листку! А ты то его любишь? Любишь ли ЕГО? Любишь то за что?
Любишь ли не за те планы о лучшей жизни с бумажками что лежат у него в карманах...?
Не за того роскошного "коня" на колесах, что мчится на встречу к тебе со скоростью 300 лошадей...?
Не за оплаченные счета...за вино возраста твоих пра-пра- предков...?
Не за тот загар на Гавайских островах...?
Не за ослепительный блеск украшний из под крышек футляров...?
Не за все эти тусовки,званные вечера в твою честь, застолья в окружении влиятельных и авторитетных особ...?
Не за шоппинги без ограничений, за безразличие к ценникам...?
Не за захватываюший дух вид из балкона шикарно проектированного дома...?
Не за постоянный "Давай!"  в ответ к твоим  "А давай сходим...? а давай съездим...? а давай купим...?"
Не за тот уверенный "Хочу!"...?
Не за те завистливые взгляды в твою сторону...?
Не за благоухание любимых духов подаренных без всякого повода...?
Не смотришь ли ты на него сквозь этот занавес золотой?
Видишь ли ты его душу? Видишь себя в его глазах? Сердца слышишь биение? Его ты любишь? Любишь ли ЕГО?
Ромашку оставь..Она не знает!
Ответы свои ты в себе ищи! Любит или нет? Любишь ли ты..? Ромашку оставь...ромашку не рви!
Ромашка - ЖИВИ!!!"

Որ մեծանամ` բժիշկ եմ դառնալու
Mary&Co
maryc0
 Հիշում եմ մանկությունս, դրվագ առ դրվագ. երբեմն բաներ, որ զարմացնում են անգամ ինձ...
Ինչո՞ւ են ծնողներն այդքան շատ ուզում իրենց երեխայի թոթովախոս շուրթերից լսել այդ բաղձալի "Որ մեծանամ` բժիշկ եմ դառնալու" արտահայտությունը: Ավելին` ինչո՞ւ են նրանք այդպես ինքնամոռաց հավատում դրան.

- Գիտե՞ս, իմ բալիկի մեջ նկատել եմ այդ խնամելու, մարդկանց մասին հոգ տանելու ջիղը, շատ ուշադիր երեխա է:
Օ՜, Աստվա՜ծ իմ: Երեխան դեռ երկու տարին էլ չի բոլորել,դեռ քանի քանի անգամներ է նա մեկ ուշադիր,մեկ` անուշադիր,մեկ` բարի, մեկ` չար,մեկ` խելոք, մեկ` անկարգ լինելու...
Երբեմն ծնողները երեխայի մեջ տեսնում են իրենց երիտասարդության անկատար մնացած երազանքների իրականացնողի դերում: Ծնողի հոգեբանության մեջ երեխան երկրորդ շանսի պես մի բան է, կրկին փորձելու հնարավորություն. գուցե այս անգամ ստացվի:

- Մայրս միշտ ուզել է, որ պարուհի դառնամ,քանի-որ ինքն էլ ժամանակին հրաշալի պարել է, բայց կանգնելով ճակատագրական "ընտանիք թե՞ մասնագիտություն" ընտրության առաջ, մայրս էլ, շատ մայրերի պես ընտրել է կաթսան ու շերեփը:(Անի.21տ)
Մեր ծնողներն, անխոս,միայն լավն ու բարին են մաղթում մեզ, ուզում են տեսնել մեր երջանկությունը,մեզ հետ միասին ուրախանալ են ուզում մեր ձեռքբերումներով,սատարում են մեզ մեր երազանքներին հասնելու ճանապարհին:
Սակայն երբեմն, այդ "մեր երազանքը" դառնում է ծնողի չիրականացած իղձերի ստվերը: Ինչպե՞ս բացատրես նրանց, որ քո ուզածն այլ բան է...
Գուցե բացատրել պետք էլ չէ, ծնողին երջանկացնել է պետք. սա, թերևս, մեկն է բազմաթիվ տարբերակներից: Իրականացնել մամայի ու պապայի երազանքը, նույնիսկ ստիպված լինելով մոռանալ քո սեփականի մասին.հոգ չէ՛,դա էլ քո զավակին կժառանգես`քո չստացված երազի իրականացումը... Կարող է նաև բախտդ բերի, ու ցանկություններդ համընկնեն ծնողիդ ցանկությունների հետ:
- Երեխաս նախարար,պատգամավոր,նախագահ է դառնալու:
Այդ ի՞նչ անհեթեթ ցանկություն է:Աստվա՜ծ իմ, մարդ էլ իր երեխայի համար նման ճակատագիր բաղձա: Այդ նույն պատգամավորին ու նախարարին դու այսօր դատափետում ես, հե՜յ դու, ծնո՛ղ, ուշքի՛ արի...
-Մենք ութն էինք, չորս տղա, չորս աղջիկ: Հայրս շատ խիստ մարդ էր. մեր տանը միշտ մի փոքր չափազանցված կարգուկանոն էր տիրում: Կարծես մանկությունս մի անվերջանալի դպրոց լիներ` դպրոցից հետո դպրոց,դպրոցից առաջ` դպրոց,առավոտյան դպրոց, երեկոյան դպրոց...
Ամենակրտսեր որդին լինելով` միշտ վայելել եմ հորս ավելի մեղմ ու բարյացկամ վերաբերմունքը, ու չնայած ավագ եղբայրներս հատ առ հատ կատարում էին հորս "հրամանները",իսկ ես չարաճճի էի ու չենթարկվող, բայց այդուհանդերձ, հորս աչքերում հենց ես էի իր երազանքի իրականացնողը, իր գործը շարունակողը: Տաս տարի առաջ կորցրի հորս: Չնայած ընդամենը քսան տարեկան էի, բայց ինձ վրա վերցրի քույրերիս մասին հոգ տանելու ու կարգուկանոնին հետևելու հորս դերը: Կողքից ինձ հետևելով երբեմն սարսափած ապշում էի. ես ճիշտ և ճիշտ հորս կրկնօրինակն էի դարձել... 
Այսօր ես դանդաղ,բայց հաստատուն քայլերով առաջ եմ շարժվում բիզնեսի ոլորտում,ունեմ մի աղջիկ, որի համար պատրաստ եմ ամեն ինչի: Նրա շնորհիվ կյանքս վերաիմաստավորվել է. հիմա հաստատ գիտեմ, որ երեխայիս ազատ կթողնեմ ընտրության հարցում, ոչինչ չեմ ստիպի,չեմ արգելի....(Հակոբ 31)
Ծնող լինել` իսկապես դժվար ու պատասխանատու մի գործ, հաճելի հոգսեր, անքուն գիշերներ...
Իմ մանկությունը լավ եմ հիշում,դրվագ առ դրվագ, երբեմն բաներ,որ զարմացնում են անգամ ինձ...
Հիշում եմ, որ շենքի երեխաների հետ միջոցառումներ էի կազմակերպում ու վարում դրանք, եղբորս հետ թատերական բեմականացումներ էի պատրաստում ու հիացնում մեր հյուրերին, եթե հյուրերի շարքում հասակակից էի գտնում` տանում էի իմ սենյակ ու հարցազրույց էի վերցնում,իբր հաղորդման շրջանակներում: Հիմա հիշում ու դեմքիս գտնում եմ անհուն ու կարոտով լի մի ժպիտ, ինձ չեմ ճանաչում... Մինչև հիմա լսում եմ տաս տարի առաջ արված ձայնագրությունը,իմ "ռադիոհաղորդումը", որտեղ ես իբր վարում եմ,իսկ եղբայրս էլ մեկ իմ հյուրն է, մեկ՝ պատահական անցորդ, մեկ՝ ռադիոլսող... Հիշում եմ, որ փոքրիկ ոտանավորներ էի գրում ու նվիրում ընկերներիս, շատ էի սիրում նամակներ գրել...Դպրոցում էլ էի գրում. հիշում եմ` դասարանի լավագույն շարադրություն գրողներից էի:
Այսօր էլ եմ գրում...Ոչ ստիպողաբար, ոչ ծնողիս չիրականացած երազն իրականացնելու համար: Չէ՛, շնորհակալ եմ նրանց` ինձ ընտրության ազատ հնարավորություն տալու համար, ինձ ոգևորելու, իմ փոքրիկ հաղթանակներով ուրախանալու համար...
Իմ մանկությունը լավ եմ հիշում, դրվագ առ դրվագ, երբեմն բաներ, որ զարմացնում են անգամ ինձ... Հիշում եմ, որ այդպես էլ չասացի "Որ մեծանամ` բժիշկ եմ դառնալու..."

Ուղիղ միացում սրտիցս
Mary&Co
maryc0
 Գարունն արդեն վաղուց  սարերի ետևում է. անցել է բնության և հոգու ներդաշնակ  զարթոնքի  այդքան կանխատեսելի  ժամանակահատվածը: Սառնաշունչ  ձմեռն արդեն վաղուց իրեն ամենուր զգացնել է տալիս. օդում  քնքշության, ջերմության  ու նոր ծիլեր տվող նուրբ ու ծաղկուն զգացմունքների նշույլ  անգամ չկա:
Փողոցներում մարդիկ են, որ սովորականից ավելի արագ են քայլում. այս եղանակին քչերն են դուրս գալիս պարզապես զբոսնելու: Բոլորը ու ես` տաքուկ հագնված, շտապում ենք` ամեն մեկս  մեր գործերով:Սիրտս էլ ինձ նման` պարուրված ջերմությամբ արդեն վաղուց արջի քուն է մտել... Բայց ինչպես երևում է այս քնկոտին էլ հանգիստն այդքան հեշտ չի տրվի և դեռ շատ անգամներ ստիպված կլինի արթնանալ, բանակցել ինձ հետ, ու էլի անուշ քուն մտնել:
"Բայց սա արդեն չափազանց է, թողե՛ք  հանգիստ քնեմ...ոչինչ "լսել" չեմ ուզում",- ահա թե ինչպես արձագանքեց վերիջինս ինձ ուղղված հերթական սիրո խոստովանությունը լսելուց հետո:
Դե չե՛, ես սառնասիրտ չեմ, կամ էլ ինքնահավան ու եսակենտրոն "Սառցե թագուհի":Ես պարզապես հոգնել եմ բացատրելուց, որ սերը վեր եմ դասում պարզապես ժամանակավոր զվարճանք լինելուց, ընկերություն անելը` ուղղակի մյուսներից "ետ չմնալու" միջոց կամ նորաձևության դրսևուրում լինելուց: Գուցե դա է պատճառը, որ վերջին բանը, որի մասին այն էլ այս "եղանակին" մտածում եմ` սիրահարվելն է:
Եվ այսպես, սիրելի՛ ինձ արդեն հայտնի և անհայտ երկրպագուներ, ուշադիր կարդացե՛ք սրտիս ուղերձը.
"Ես հանգստանում եմ: Եթե ձեզանից որևէ մեկը փորձի հերթական անգամ խանգարել իմ քունը` մեղքը ձեր վիզը: Այն զգացմուները, որ տածում եք տիրուհուս նկատմամբ փորձեք պահել ձեր ներսում ու եթե կարող եք` սպասեք,մինչև արթնանամ...Իսկ իմ արթնանալը,համոզված եղե'ք, որ անպայման կնկատեք..."

ՃԻՉ
Mary&Co
maryc0
 Էդվարդ  Մունկի այս ստեղծագործության օրիգինալ անվանումն ի սկզբանե եղել է "Der Screi der Natur", ինչը գերմաներենից թարգմանաբար նշանակում է "Բնության ճիչը": Բայց այն ի վերջո անվանել են "Ճիչ"(The Cry)
Մունկն իր օրագրում նշումներ է արել, ըստ որոնց պարզ են դառնում առեղծվածային նկարի ստեղծման հանգամանքները:
"...Երկու ընկերներիս հետ զբոսնում էի արահետով: Արևը մայր էր մտնում: Հանկարծ երկինքը պատվեց արյան գույնով: Ես կանգ առա. ուժասպառ հենվեցի ցանկապատին: Անտառը պատվել էր արյունով, ու կրակի լեզուները ծածկել էին երկինքը: Ընկերներս շարունակում էին քայլել, իսկ ես տեղումս կանգնած դողում էի: Այդ պահին լսելիքիս հասավ անհուն մի ճիչ, որով ողջ անտառը ողողվեց..."
Ըստ փորձագետների` Մունկը չափից դուրս տպավորվող ու հարուստ երևակայության տեր նկարիչ է եղել: Նրանց կարծիքով Մունկի վրա մեծ տպավորություն է թողել 1883-ի Կրակատուայի հզոր հրաբուխը, որն ամիսներ շարունակ ներկել է երկինքը կարմիրով:
Նկարի ծագումը,սակայն,միակ առեղծվածը չէր, և այն արդեն տարիներ անց պետք է տարօրինակ ներգործություն ունենար "իր"  հետ առնչվողների վրա:
Այսպիսով, այն իր մասին հիշեցրեց, երբ տարածվեցին լուրեր, որ Օսլոյում թանգարանից գողացվել է նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի հայտնի կտավը` "ճիչը":
Այն փորձագետների գնահատմամբ արժեր 70միլիոն դոլար: Սակայն մտածել, որ նկարը գողացող հանցագործները բախտավոր են` սխալ կլինի: Պարզվում է` թանգարանի աշխատակիցներից մեկը մի անգամ անզգուշորեն վայր է գցել նկարը և այդ օրվանից նրան սկսել են տանջել սարսափելի գլխացավերը: Ի վերջո` չդիմանալով ցավերի ուժգնությանն այդ մարդն ինքնասպան է եղել: Թանգարանի այցելուներից մեկն էլ  նկարին մատով դիպչելուց հետո վերադառնալով տուն` հենց նույն օրը երեկոյան այրվել է իր սեփական բնակարանում: Ու սա դեռ վերջը չէր...
Ըստ երևույթին կտավը վրեժխնդիր է լինում իրեն "նեղացնողներից"...

2012
Mary&Co
maryc0
Մեր մոլորակին  սպասվող կատակլիզմների մասին ժամանակին զգուշացրել  են Վանգան` իր կանխագուշակություններով, Նոստրադամուսը, Մայա հնդիկների օրացույցը և այլ աղբյուրներ:
Այդ կանխագուշակությունները կամ շատ որոշակի են` օրինակ միջուկային պատերազմը,բնական շատ աղետներն ու համաճարակները, կամ էլ ավելի խորհրդավոր, ինչն էլ  խթան է հանդիսանում մարդկային երևակայության թռիչքի համար:
Այսպիով աշխարհի վե՞րջ, թե՞ նոր դարաշրջանի սկիզբ:
Կանխագուշակումները հաճախ լինում են մշուշոտ ու ոչ միանշանակ: Երբ Վանգան գուշակեց, որ Կուրսկը ջրի տակ է անցնելու, այդ փաստը տարօրինակ թվաց մարդկանց, ելնելով քաղաքի աշխարհագրական դիրքից: Ամեն ինչ պարզ դարձավ սակայն, երբ խորտակվեց   "Կուրսկ"  սուզանավը:
Ամառային Օլիմպիական խաղերի բացումը Լոնդոնում միակ իրադարձությունը չէ, որ սպասվում է 2012ին: Այս թվականին է տեղի ունենալու այսպես կոչված "Մոլորակների շքերթը": Հենց վերջինիս հետ են շատ գուշակներ կապում աշխարհի վերջի գալուստը: 
Չնայած մեր  օրերում պարտադիր չէ  գուշակ լինել, մարդկությանը սպառնացող վտանգը գիտակցելու համար:
2012 թվականի դեկտեմբերի 21ին տեղի է ունենալու մոլորակների շքերթը: Արդյոք այն  կկործանի՞ աշխարհը, թե ոչ` ստույգ ասել ոչ ոք ի զորու չէ: Մեզ մնում է միայն սպասել: Իսկ առավել հնարամիտներն այս իրավիճակից անգամ կարողացան օգուտ քաղել: Խոսքն այն ռեժիսյորների մասին է, ովքեր անդրադարձան այս թեմային, ֆիլմեր նկարելով, և ավելի իրական պատկեր տալով այն ամենին, ինչի մասին մարդիկ միայն երևակայել կարող էին:
Այդ ֆիլմերից ամենահաջողվածն անխոս` ռեժիսյոր Ռոլանդ Էմերիկսի "2012"-ն է,որը դիտողին էկրանին գամված է պահում ֆիլմի առաջին իսկ վայրկյանից մինչ ֆիլմի ավարտը: Ուշադրության են արժանի նաև Նիլ Ջոնսոնի "Մարդկության ոչնչացումը"(2009),Բրեդֆորդ Մեյի "Փոթորիկը"(2009), Ա. Սիլվերի "Ապոկալիպսիսի Հրեշտակները" և Ջասթին Ջոնսի "Քվանտային Ապոկալիպիս"-ը(2010): Իսկ բոլորովին վերջերս Ջեյ Շոնն ու Նիկի Մինայը հանրությանը ներկայացան իրենց նոր` 2012 երգով, որը չնայած իր` անհանգստություն ու առեղծվածի սպասում առաջացնող վերնագրի,բավականին ռիթմիկ ու պոզիտվ է,և մոտավորապես նման կոչ է անում "Party like it's the end of the world"...


Սիրտդ վանդակում կմնա,դու էլ` տանը
Mary&Co
maryc0
Ահա  և  հերթական խնջույքը, որին մասնակցելու համար ողջ էությունս բառից բուն իմաստով քարշ եմ տվել նշանակված վայր և ամեն կերպ փորձում եմ զսպել ներսս տակնուվևա անող գազազած մարդուկին, որ շարունակ բղավում է. <<Ո՛չ,ո՛չ,նորի՞ց,ո՛չ,ո՛չ դու...>>, ու փորձում եմ համոզել վերջինիս, որ չխանգարի իմ` այդքան ջանքերից հետո դեմքիս ամենակեղծ ժպիտներից մեկը կերտելուն:
Ես չեմ սիրում աղմկոտ խնջույքներ, ցածրորակ ու անճաշակ երաժշտությամբ ողողված դահլիճներ, անհասկանալի ու տարօրինակ ճիչեր ու բղավոցներ,<<հայկական  կլկլոցի>>  ներքո արաբական պարի շարժումներն անհաջող վերարտադրող <<տոնածանռներ>>, նախնադարից ժառանգած` մսի և  ընդհանրապես ուտելիքի <<պաշտամունք>> :
Չե՛մ սիրում, չե՛մ սիրում,չե՛մ սիրում...
Հայկական հարսանիք. տարատեսակ, մեկը մյուսի հետ կապ չունեցող ուտելիքների առատությունից <<պայթող>> սեղաններ, նույն տրամաբանությամբ զարդարված  պարանոցներ, ականջներ,թևեր ու մատներ: Հատուկենտ, չգիտեմ որտեղից ու ոնց ճարված հագուստ, անկուշտ, անընդհատ փնտրտուքից ու կուրիոզից դուրս պրծած աչքեր...
Ահա և հնչում է ինձ համար այդքան դառը ու անտանելի ` <<խորովածը շատ լավ բան է >> ցանկացած իրեն հարգող խնջույքի սաունդտրեկը, ու ես` թշվառս, փորձում եմ մխիթարվել, անընդհատ մտածելով. <<կես ժամ էլ դիմանամ, ևս կես ժամ ու վերջ>>...
Անցան ժամեր...երեք կամ չորս,չգիտեմ...
Դահլիճում ամեն ինչ նույնն է` մարդիկ, իրերը...բայց ամեն ինչ ուրիշ է արդեն. կողքիս նստած <<տոնածառը>>, որ մինչև բուն խնջույքի սկսվելը գլուխս տանում էր իր` <<մազերս հո չե՞ն քանդվել>>, <<make-up-ս  նորմալա՞,հո չի՞ մաքրվել>>(նման make-up մաքրելու համար կարծում եմ հրշեջների մի խումբն անգամ անզոր կլիներ),<<տես լույսի  տակ թևերիս վրայի փայլիկները երևո՞ւմ են>> և այլ անմիտ հարցերով, արդեն թվում է` չի էլ  մտածում ոչ մեկի, ոչ մյուսի, ոչ էլ երրորդի մասին. եկել է <<տռճիկ  տալու>>  ժամը: Ափսեները, որ ժամեր առաջ ափեափ  լցված էին` հիմա արդեն թեթևացած շունչ են քաշում, բոլորն արդեն անտարբեր են` կիսաքնած, կիսապառկած, մեկը մյուսի շալակը թռած,շշմած...:Իսկ քիչ թէ շատ առույգ մնացածները` շշմածների, առանց այդ էլ <<տարած>> գլուխն են տանում:
Իսկ ես, անընդմեջ չափազանց կարևոր զանգեր ստանալու պատրվակով դուրսուներս անելով հասցրել էի գրավել Վահեի` կողքի սեղանի շուրջ նստած, անցուդարցի ու ընդհանրապես ողջ  իրողության հանդեպ անտարբեր այդ երիտասարդի ուշադրությունը, որ ողջ  ընթացքում միայն ծխախոտի ծխի ամպիկներն  էր  բաց  թողնում  դահլիճի` առանց այդ էլ տարատեսակ <<ամպիկներով>>  հարուստ օդի մեջ:
Ու արդեն կես ժամ է, ինչ երկուսս էլ պատշգամբում կանգնած թեժ  խոսակցություն ենք վարում` հազար տարվա ծանոթների պես. մեծ մասամբ քննադատում ենք` այսինչի այնինչը, այնինչի այսինչը...
Չեմ էլ  հիշում, թե ինչի մասին խոսք գնաց, երբ ես կտրուկ ասացի.
- Չ՛է, սիրահարվելն ինձ համար չէ, ես չեմ սիրահարվի,- ապա ծաղրելով ավելացրի,- մանավանդ այսքանից հետո:
Դահլիճն արդեն կամաց-կամաց  ազատվում էր գինովցած հարսանքավորների ներկայությունից: Ծամծմված ու հազիվ հասկանալի հրաժեշտի խոսքերը  մեկի  ականջից մյուսն էին թռչում:
Աչքերով երկար փնտրեցի  Վահեին, որ հրաժեշտ տամ. այդպես էլ չգտնելով մոտեցա մեքենային ու թիկունքիցս  լսեցի.
- Նման  հայտարարություններ անելուց առաջ զգու՛յշ եղիր, թե չէ  այդպես սիրտդ վանդակում կմնա,դու էլ տանը:
Ժպտացի ու նստեցի մեքենան: Տուն հասնելուց ու հայելու մեջ նայելուց հետո միայն հասկացա, որ այդ ժպիտը` օրվա ամենաանկեղծ ու իրական ժպիտը  այդ  ողջ  ընթացքում  ուղեկցել է ինձ...

Չհանձնվե՛ս...
Mary&amp;Co
maryc0
Ոչ միշտ են կյանքում իրերն ու իրադարձություններն ունենում մեզ համար ցանկալի դասավորվածություն: Երբեմն առավոտյան աչքերդ բացում ու հասկանում ես, որ որքան էլ անզոր ես որոշ հարցերում,միևնույն է պետք է գործես` ինչ-որ մի բան փոխելու համար:          
 Այս կյանքում  մեզ հեշտ է տրվում միայն մեր  անունը. չհաշված իհարկե որոշ բացառիկ դեպքեր, դրանից հետո կյանքն արդեն դառնում է մարտահրավեր, որը պատվով ընդունելն ու հաղթահարելը իմաստավորում է մարդկային գոյությունը:
Այսօր ես ուրախ եմ, որոշ երազանքներ պոկվել են երկնքից ու դարձել անցյալի ձեռքբերում, ես ունեմ  ամեն ինչ. ինքնամոռաց վայելելով գլխապտույտ առաջացնող հաջողությունները` միշտ էլ հիշում ենք սթափվելու մասին, սթափվելու և ընդունելու, որ կգա ժամանակը վճարելու այն ամենի համար` ինչ ունենք այսօր:
Իսկ վճարել երբեմն ստիպված ենք լինում չափազանց թանկ գնով:
Ահա և կյանքը, ահա և կյանքի օրինաչափությունը. փոխել այն անհնար է, պետք է  պարզապես հիշել ու չանտեսել խաղի կանոնները, որոնք պարզ են հենց իրենց բարդության մեջ:
Երբեք չհանձնվել, միշտ շարժվել առաջ, փնտրել ելքեր` ահա յուրաքանչյուրիս ընտրությունը, որովհետև ամենևին էլ էական չէ իրավիճակի բարդությունը, հարցի ծանրությունը...էական է միայն մեր` բանական էակներիս տրամադրվածությունը:
Չանել ոչինչ` կնշանակի նահանջել, շարժվել առաջ` կնշանակի ապրել,ապրել ու էլի ապրել:
Ու ահա հիմա, իմ մեջ արթնացող երկրորդ Եսը` հույսի նոր շող` թափանցիկ մի էություն,գալիս է օգնության դժվար պահին` ինձ ու քեզ կոչ անելով` չհանձնվե՛ս...

BeatboX `ոմանց համար խենթություն,ոմանց համար մշակույթ
Mary&amp;Co
maryc0
Այսօրվա երիտասարդների զգալի զանգվածը բաժանվում է 2 խմբի` երիտասարդներ,որ ոչինչ չեն անում բացի դատարակ ու աննպատակ օրեր անցկացնելուց,և երիտասարդներ, ովքեր չեն հոգնում ամենօրյա փնտրտուքներից, ջանալով հնարավորինս հագեցնել իրենց առօրյան նորանոր հետաքրքիր ձեռքբերումներով:
Խոսենք հենց այդ` կրեատիվ, էնտուզիաստիկ երիտասարդենրի նոր ձեռքբերումներից մեկի ` Beatbox-ի մասին:
Հայկական իրականության մեջ սա գուցե և նոր երևույթ է,բայց աշխարհում Beatbox կոչվածը ի հայտ է եկել դեռևս 70-ական թվականներից: Այն իրենից ներկայացնում է որոշ երաժշտական գործիքների ձայների արտահայտումը բերանի,շուրթերի,լեզվի միջոցով: Beatbox - ը սերտորեն կապված է հիփ-հոփ մշակույթի հետ, և համարվում է դրա կարևորագույն տարրերից մեկը: Այն այսօր սիրելի զբաղմունք է ոչ միայն պրոֆեսիոնալների, այլ նաև սիրողական մակարդակով զբաղվողների համար, որոնք առավելապես 14-ից 18 տարեկան երիտասարդներ են: Այսպիսով Beatbox–ը դարձավ նախ ամերիկացի,այնուհետև ամբողջ աշխարհի թինեյջերների սիրելի հոբբին:
Beatbox-ը սիրելի ու իր առօրյայի կարևորագույն մաս կազմող զբաղմունք է համարում նաև ՀՊՃՀ-ի 3-րդ կուրսի ուսանող Լևոնը,որի հետ էլ որոշեցի զրուցել իր` վերջերս ձեռք բերած հոբբիի մասին:
-Beatbox-ը արդյոք ի՞նչ մակարդակի վրա է Հայաստանում:
-Իմ կարծիքով այն դեռ շատ թույլ է զարգացած Հայաստանում և չի կարելի ասել, որ այն այստեղ տարածված երևույթ է,մանավանդ այսօր, քանի-որ շատ քչերը գիտեն դրա մասին:
-Ինչպե՞ս իմացար Beatbox–ի մասին և ինչո՞ւ որոշեցիր զբաղվել դրանով:
-Առաջին անգամ Beatbox–ի մասին իմացա մոտավորապես մեկ տարի առաջ, տեսնելով մի հոլովակ ինտերնետային կայքերից մեկում: Այն առաջին իսկ պահից ինձ գրավեց և որոշեցի ինքս էլ փորձել: Նկատելով, որ ինձ մոտ վատ չի ստացվում, արդեն մոտ ութ ամիս է,ինչ լրջորեն զբաղվում եմ դրանով :
-Կարո՞ղ ես նշել   Beatbox-ով  զբաղվելու համար անհրաժեշտ կարևորագույն նախապայմանները:
- Beatbox-ով  զբաղվելու  համար  առաջնային է ճիշտ  շնչառություն  ունենալը,ինչպես նաև կարևոր տեղ են  գրավում  ձայնալարերը, շրթունքների  ճկունությունը, վոկալային  որոշակի  տվյալներն ու երաժշտական  լսողությունը:
- Ի՞նչ  է  Beatbox-ը  անձամբ  քեզ  համար:
- Այն նախ  և առաջ  հոբբի  է, ինչպես նաև ինքնաարտահայտման  հիանալի  միջոց, քանի-որ ես բնույթով այնպիսի մարդ եմ, ով սիրում է լինել  շրջապատող մարդկանց զարմանքի առարկան:
- Մասնակցո՞ւմ  ես արդյոք  մրցույթների,եթե  այդպիսիք  լինում են:
- Հայաստանում  դեռևս  չկան  Beatbox-ի  վերաբերյալ նախագծեր, սակայն  լինելու  դեպքում  հաճույքով  կմասնակցեմ: Քանի  որ  Beatbox-ը իր զարգացման սկզբնական փուլում է  գտնվում, այդ իսկ պատճառով  դեռևս  մտքեր  չունեմ  հանրությանը  ներկայանալու, և այս զբաղմունքն ինձ համար դեռ սիրողական մակարդակի վրա է, սակայն հարկ է նշել, որ ամեն ինչ դեռ արջևում է:

Եվ  այսպես.փորձել,փնտրել,գտնել,արարել,լինել ազատ ու կրեատիվ:Ահա այսօրվա երիտասարդի կողմնորոշումը կյանքում:Լինի Beatbox,թե մեկ այլ զբաղմունք`ոմանց համար խենթություն,ոմանց համար մշակույթ,կարևոր է,որ այն լինի, իր ուրույն տեղն ունենա բոլոր մյուս հետաքրքիր զբաղմունքների շարանում. կարևոր է միայն,որ այն չլինի կործանիչ ոչ էլ լինի ժամանակ սպանելու ևս մի տարօրինակ եղանակ:

Մենք Գրանդ Քենդի շաաաաատ ենք սիրում...
Mary&amp;Co
maryc0

Ուզում եմ միանգամից ասել,որ շոկոլադը, երաժշտությունն ու սպիտակ գինին ինձ համար բաներ են, առանց որոնց կյանքս չեմ պատկերացնում:Իսկ հիմա պատկերացրեք. պատրաստվել է աշխարհի ամենամեծ շոկոլադը, այն էլ իմ հայրենիքում: Այս իրադարձությունն անձամբ ինձ համար կրկնակի տոնի վերածվեց: Տոն, որ հայերիս անունը ևս մեկ անգամ հիշատակելու առիթ դարձավ ոչ միայն Երևանում, այլ նաև ամբողջ աշխարհում,իսկ հայրենիքիս անունն էլ գրանցվեց գինեսի ռեկորդների գրքում, քանի-որ հենց այստեղ Գրանդ Քենդի ընկերության տնօրենի և աշխատակիցների ջանքերով պատրաստվեց 5.60 մետր երկարությամբ,2.75 մետր լայնությամբ և 9.720 կիլոգրամ կշիռով աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը:
Հանրապետության հրապարակը լի էր հյուրերով, որոնք եկել էին համտեսելու “հրաշք” սալիկից մի կտոր:Բացման արարողությանը հաջորդեց սալիկի կտրատման և հյուրասիրման գործընթացը: Բոլորը գոհ էին ու չափազանց ուրախ: 
Չնայած այս թեման չափազանց քաղցր է ու հաճելի քաղաքականացնելու համար, ամեն դեպքում հարկ է նաև նկատել, որ այս իրողությունը յուրօրինակ պատասխան դարձավ Ադրբեջանցիներին,իրենց ամենամեծ դրոշի դիմաց:
Ինչևէ, ուրախանալ է պետք նաև այն փաստից, որ այս շոկոլադե սալիկը ևս մեկ հաճելի առիթ դարձավ մեզ` հայերիս համախմբելու համար: Իսկ մենք նույն ոգևորությամբ կսպասենք մյուս հաճելի առիթներին ու չմոռանանք որպես շնորհակալություն ասել, որ մենք Գրանդ Քենդի շաաաաատ ենք սիրում:

?

Log in